Այս տեսակ հանդիպումից հետո դժվար թե այլևս հետաքրքրեմ «Մանչեսթեր Յունայթեդին». Օզբիլիս
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի կարծիքով' «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտներն այլևս չեն հետաքրքրվի իր խաղով: «Գիտեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտներն այստեղ էին` խաղիս հետևելու համար, սակայն այս տեսակ հանդիպումից հետո դժվար թե այլևս հետաքրքրեմ նրանց: Սա իմ վատագույն խաղն էր: Եթե լավ ֆուտբոլիստ ես, պետք է քեզ ցույց տաս յուրաքանչյուր խաղում: Հիմա ես կենտրոնացած եմ միայն «Սպարտակի» վրա և չեմ մտածում սկաուտների մասին»,-Օզբիլիսի խոսքը մեջբերում է Sport-express կայքը:
Ռուսաստանի առաջնության հերթական տուրում «Սպարտակը» նվազագույն հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»: Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 77-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու