Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Սենատի որոշումը թուրքագետ Չաքրյանին հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հարցազրույցներ

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև, որի նախագիծը ներկայացրել էին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Հակոբ Չաքրյանն անդրադառնում է ոչ միայն որոշման կարևորությանը, այլև ներկայացնում թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառները:

-Պարոն Չաքրյան, ԱՄՆ Սենատի որոշումը որքանո՞վ էր սպասելի և այդ որոշումով ԱՄՆ-ն ի՞նչ մեսիջներ է ուղարկում Թուրքիային:

-Անկեղծ ասած' այն ինձ համար էլ էր անսպասելի, սակայն դա շատ կարևոր որոշում էր: Կարծում եմ' Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ամենաշոշափելի քայլն է: Հիմքեր կան ենթադրելու, որ ճանաչման գործընթացը հետագա զարգացում կունենա և ԱՄՆ Կոնգրեսը տարելիցից առաջ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Մինչ այդ, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը մտնում էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ կամ Սենատ, հանձնաժողովներում այն հաստատվում էր, հարցը քվեարկության էր դրվում և Թուրքիան ամերիկյան վարչակարգի միջոցով բանաձևի հետագա հաստատումը տապալում էÖ €: Այս անգամ դա տեղի չի ունենա: Այս առումով է որոշումը կարևոր:

-Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Թուրքիան այս անգամ և արդյո՞ք նման որոշումը չի կարող վտանգել թուրք-ամերիկյան հարաբերությունները:

-Թուրք-ամերիկյան հարաբերություններն առանձնապես ջերմ չեն: Էրողանի կառավարության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն տարածաշրջանի, Սիրիայի հարցում: Թուրքիան ռազմական միջամտություն էր պահանջում, իսկ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում: Թուրքերը, փաստորեն, սխալ որոշումներ կայացրեցին: Սիրիայում ռազմական միջամտություններին դեմ էր նաև ԵՄ-ն: Սկզբում «Սիրիական ազատ բանակ» կոչեցյալներին պաշտպանում էր ԵՄ-ն: Բանակը տեղակայված էր Թուրքիայում և կազմված էր 4 առանձին խմբավորումներից, որոնց մեջ էին շուրջ 12 00 ահաբեկչական կազմակերպություններ: Կազմակերպությունների զգալի մասը Ալ-Քաիդայի վերահսկողության տակ էին: Իսկ Ալ-Քաիդան ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Այս ցանկում է նաև խմբավորումների մեջ մեծ դեր խաղացող «Ան նուսրա»-ն: Այդ խմբավորումների մեծ մասն արմատական կազմակերպություններ են: Դա «խրտնեցրել» է արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Այդ իսկ պատճառով, Ասադի դեմ այդքան լարված չեն և համաձայն են, որ Ասադը գոնե որոշ ժամանակ մնա իշխանության ղեկին:

-Մեր նախորդ հարցազրույցների ժամանակ բազմիցս կրկնել եք, որ Հայոց Ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի ձեռքում լուրջ խաղաթուղթ է և այն անընդհատ օգտագործում են Թուրքիային ստիպելու գնալ այս կամ այն քայլերին: Ի՞նչն է փոխվել, որ ԱՄՆ-ն նման որոշում է ընդունել և ձեր խոսքերով կարող է հետագայում ճանաչման ավելի լուրջ գործընթաց սկսել:

-Բոլոր երկրներն էլ օգտագործում են այդ փաստը: Բայց, ներկա դրությամբ օգտագործելու խնդիր չկա, քանի որ հարաբերություններն առանց դրա էլ լարված են: ԱՄՆ-ի և Թուրքիայի տեսակետները չեն համընկնում Սիրիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Իրաքի հարցում: Թուրքիան խոչընդոտ է հանդիսանում ԱՄՆ-ի` տարածաշրջանում արտաքին քաղաքականությանը: Եթե նա դարձել է ակնառու խոչընդոտ, ԱՄՆ-ն որևէ խաղաքարտ օգտագործելու խնդիր չպետք է ունենա: Անհրաժեշտ է ուշադրության սևեռել այն հանգամանքին, որ նախաձեռնությունը պատկանում է ոչ թե վարչակարգին, այլ Կոնգրեսին: Հետևաբար, դա բերել և պայմանավորել որևէ շահադիտական նկրտումներով՝ սխալ է: Սա Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ քայլ է:

-Բազմից քննարկվել և շահարկվել է Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը: Այս որոշումը կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթի հետ կապված:

-Մեզ մոտ հաճախ մոռանում և անտեղի քննադատում են Օբամային: Ցեղասպանություն բառը թեպետ ուղերձում չի ասում, սակայն Ցեղասպանության սահմանումը նա բազմիցս տվել է: 2009թ. ապրիլի 6-7-ին, երբ նա այցելել էր Թուրքիա, Անկարայում նախագահի Գյուլի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ամերիկացի լրագրողի «Դուք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դրական կարծիք էիք հայտնել, փոխե՞լ եք Ձեր կարծիքը» հարցին, Օբաման պատասխանեց, որ կարծիքը չի փոխել և շարունակում է մնալ նույն տեսակետին: Դա Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Թուրքիայի նախագայի նստ ավայրում Ցեղասպանություն բառը հնչեց և արծարծվեց: Այնուհետև, Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարեց, որ պետք է առերեսվեն իրենց պատմությանը: Նա ասաց, որ ԱՄՆ-ն այդպես է զարգացել և թուրք խորհրդարանականները ստիպված ծափահարեցին:

-Ճանաչման այս նոր գործընթացն իր հետ ի՞նչ կբերի: Կարելի՞ է ենթադրել, որ ճանաչման գործընթաց կմեկնարկի նաև Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում:

-Իհարկե, որոշումը թափ կհաղորդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Բայց այդ, թափն այնքան կարևոր չէ: Այստեղ էական է, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, քանի որ աշխարհի միակ պետությունն է, որ եթե ճանաչման որոշում է ընդունում, ենթադրվում է, որ նա ստանձնում է նաև հետևանքների վերացման պատասխանատվությունը: Դա կարող է պրակտիկ նշանակություն ունենալ: ԱՄՆ-ն, ճանաչելուվ հանդերձ, ի վիճակի կլինի նաև պատասախանտվություն վերցնել հետևանքների վերացման համար:

-Դուք նկատի ունեք որոշակի պարտադրանք Թուրքիայի նկատմամբ:

-Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման բանաձևեր կմտնեն օրակարգ:

-Պարոն Չաքրյանը հետևե՞լ եք թուրքական արձագանքներին:

-Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղարին էր զանգել, սակայն այդ կապերն ու զանգերը որևէ լուրջ արդյունքի չեն հանգեցնի: Պետքարտուղարությունն արդեն հայտարարություն էր արել, որ այդ հարցում ԱՄՆ-ի տեսակետը հայտնի է: «Տեսակետները հայտնի են» ասելով նկատի ունեն, որ Օբաման խոսք էր տվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և որ ԱՄՆ-ն գիտի եղելությունն ու երբեք չի ժխտել: Դավութօղլուն հայտարարեց, որ դատապարտում և մերժում է որոշումը: Իսկ փոխվարչապետ Ալի Բաբաջանն ասել է, որ դա Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ ուղղված քարոզչություն է:

-Որքանո՞վ է իրատեսական փոխվարչապետի նման հայտարարությունը:

-Չեմ կարծում, որ Էրդողանի կուսակցության դեմ նման քարոզարշավ սկսեն: Անիմաստ հայտարարություն է տարածել, քանի որ Էրդողանի կուսակցության դեմ կարելի է պայքարել այլ միջոցներով: Որոշումը ոչ Էրդողանի կուսակցությանն է ուղղված, ոչ էլ Թուրքիային: Բանաձևի տեքստում Թուրքիա բառ չկա, քանի որ Թուրքիան հանրապետություն է հռչակվել 1923թ.:

-Իսկ ԶԼՄ-ներն ինչպես արձագանքեցին:

Թուրքական մի քանի հեռուստաընկերություններ արձագանքեցին, մի քանի թերթեր նույնպես անդրադարձան, սակայն Թուրքիայի ներքաղաքական վիճակն այնպիսին է, որ առաջնահերթը դա չէ: Մինչ այդ, բոլոր թերթերն առաջին էջերում որպես առաջնորդող լուր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նյութերն էին տալիս, այս անգամ հոդվածը երրորդական մի անկյունում էր խցկված: Թուրքիայում վիճակը լարված է: Հատկապես հիմա, երբ ամենաթունդ կերպով քննարկվում է Էրդողանի նախագահ հռչակվելու հարցը: Հետևաբար, Թուրքիան էլ այդ առումով պայքարելու ցանկություն չունի, մանավանդ, որ հարաբերությ ունները Վաշինգտոնի հետ լարված են:

Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված