Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ

Հասարակություն

Այսօր մեր առօրյա կյանքում սովորական (ցավ ի սիրտ) երևույթ է դարձել հղիության արհեստական ընդհատումը՝ ամուսինների հանցավոր փոխհամաձայնությամբ. փոխհամաձայնություն, որով Աստծո' մեզ ընծայած շնորհն ինքներս մերժում ենք մեզանից' քրիստոնյա կոչվելով, և դժոխք դարձնելով Աստծո պարգևած երկիրը: Շատ է խոսվել սրա մասին, ավելի շատ անտեսվել է, սակայն, այս անգամ կուզենայի, որ դու, ո՛վ ընթերցող, ոչ միայն կարդայիր ներքոգրյալ տողերը, այլ նաև վերապրեիր, խնդրին մոտենայիր քո զավակի տեսանկյունից, քեզ ամենահարազատ էակի աչքերով և սրտով դիտեիր: Չակերտներում բերվածը լոկ տեքստ չէ, գրված ինչ-որ ռուս վարդապետի կողմից. անտեսիր, որ դա մեծահասակի մատուցած է, այլ ընդունիր իբրև մատաղահասի պաղատանք.

«Ես մարդ եմ, ով զրկվել է անունից: Ես երեխա եմ, ով չունի ծնողներ: Մահը ծնունդիցս առաջ առևանգեց ինձ: Խավարից անցա մթություն՝ լույս չտեսնելով անգամ: Սակայն ես, այնուամենայնիվ, դիմում եմ քեզ և կոչում,- ո′վ Մայր: Քեզ եմ դիմում. դո՛ւ, որ ինձ սրտիդ տակ ունեցար, կրեցիր, այնուհետև մահվան ոսկրոտ գիրկը նետեցիր, ինչպես գետն անցնելիս խանգարող իրը կշպրտեն: Ես ուզում եմ ասել, որ սիրում էի քեզ նախքան իմ ծնունդը, որը մահը եղավ: Այդ պահին, երբ երկաթե մագիլները մոտեցան մարմնիս, ես անձայն սկսեցի աղաղակել. «Մայրի՛կ, փրկի՛ր ինձ»: Երբ գիշատիչների ատամների պես դրանք մխրճվեցին մարմնիս մեջ, ես նորից աղաղակեցի. «Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ, մայրի՛կ, խղճա’ »: Սակայն դու չլսեցիր քո սրտի բնակչին, և քո մայրական արգանդը դարձավ իմ կառափնարանը: Մա’յր, ինչո՞ւ սպանեցիր ինձ, չէ՞ որ դու այդպիսի սուրբ և հրաշալի անվան կրողն ես: Երևի թե դու էլ չգիտեիր, թե ինչպես եմ սիրել քեզ, երբ մարմնովս մեկ էի քեզ հետ: Ես փափագում էի պարանոցիդ թաթիկներովս փաթաթվել, սակայն անխիղճ դահիճը կտրեց իմ ձեռքերը: Ես ուզում էի կրծքիդ սրտովս հպվել, սակայն երկաթը խոցեց իմ սիրտը: Ես երազում էի, որ դու ինձ ձեռքերիդ վրա օրորեիր ու տաքացնեի ր, բայց դու հավերժ խավարի սառնության մեջ նետեցիր ինձ: Ուրիշ մանչուկներին դնում են օրորոցների մեջ, իսկ իմ մարմինը քառատված շպրտվեց աղբահոր՝ արնաշաղախ լաթերի և հոտած աղբի վրա: Ոչ ոք լաց չեղավ ինձ համար: Իմ գերեզմանը դարձավ առնետների անկուշտ երախը: Երևի դու քո այլ զավակի վրա աղոթք ես անում, իսկ ես... Ես անգամ վախենում եմ Մայր բառն արտասանել, քանզի հիշում եմ այն մագիլները, որոնք պատառոտում էին մարմինս: Այդ պահից մորս մարմինը ինձ համար վերածվեց սառը օձի:

Երկու սրբազան բառեր կան՝ Աստված և Մայր: Աստված Իր ողորմությամբ չթողեց ինձ, սակայն աչքերս չբացվեցին Մկրտությամբ, և ես չեմ տեսնում Նրան: Իսկ մյուսը՝ Մայր, ում կորցրի: Քեզ պետք չէր իմ սերը: Քեզ պետք չէի ես:

Ես որբուկ եմ, ով ունի ծնողներ և ում մայրը ողջ է: Նա ինձ նետեց հավերժի խավար՝ անգամ չնայելով դեմքիս: Սակայն դու ավելի դժբախտ ես, քան ես. երբ դահճի դաշույնը կտրատում էր ինձ, մահացավ քո սիրտը, սակայն, դու դա չհասկացար: Դու զրկեցիր ինձ ոչ միայն կյանքից, այլև Աստծո Արքայությունից: Ես տեսնում եմ Երկնային եկեղեցուց սփռվող լույսը, բայց և չեմ կարողանում մտնել այնտեղ: Մա՛յր, դու նաև դարձար հոգուս կործանողը: Դու վաճառեցիր ինձ, ինչպես Հուդան՝ Տիրոջը: Վաճառեցիր, սեփական մանչուկիցդ ազատվելու համար, և ինքդ էլ վճարեցիր մահվանս համար: Դու որոշեցիր, որ ես մեռնեմ, որպեսզի, քո մյուս երեխան լավ լինի: Բայց չէ՞ որ ես էլ եմ քո երեխան: Դու չլսեցիր ինձ, երբ ես արգանդումդ սարսափահար ճչում էի. «Մա′յր, խղճա ինձ »:Գոնե այժմ լսիր. «Մա՛յր, խղճա՛ ինքդ քեզ, մաքրիր հոգիդ զղջման արցունքներով, և եթե մեկ այլ զավակ էլ ունենաս ինձ հասանելիք սերն էլ տուր նրան, թող նա լսի մոր աղոթքը, մոր օրորոցայինը...
Սակայն այնուամենայնիվ, Հանդերձյալում ես զրկված չեմ Քրիստոսի լույսի շողարձակումներից, որը թեպետ հեռվից, բայց ծորում է ինձ վրա, և այդ շողերով լուսավորված եմ սիրում քեզ, իմ խեղճ Մայր... »:

…Չպետք է մոռանալ, որ սպանություն է տեղի ունենում: Պտուղը մարդ է ձևավորման առաջին իսկ օրվանից ունի հոգի. զգում է, լսում է, հասկանում: Զգո՛ւյշ եղեք, չխաբվեք, քանզի չարը մռնչացող առյուծի նման շրջում է, որպեսզի կորստյան համար նոր զոհեր կլանի: Հիշե՛ք, որ ամեն մի ընդհատված հղիություն մարդկային զոհաբերություն է սատանային:
Սթափվե՛ք, չդառնաք զոհ և զոհ չդարձնեք դեռևս չծնված մանուկներին:

Ոչ մի պատճառաբանություն ձեզ չի փրկի. ամեն անգամ հղիությոան ընհատելիս ինքներս մեր ձեռքերով խաչում և սպանում ենք Փրկչին:
Երեխայի քաղցրությունը պետք է զգալ ոչ թե նրա ծնունդից հետո, այլ երբ դեռևս ամուսնացած չեք: Հիշեք, որ ամեն անգամ, երբ ձեր մտքով գեթ անցկացնում ենք այն միտքը, որ կարելի է հրաժարվել անցանկալի երեխայից, երեխան անմիջապես զգում է այդ, և դա նրա համար մեծ հարված է դառնում: Էլ ո՞ւր մնաց, երբ երկաթե աքցաններն են մոտենում նրան. նա սկսում է զգալ մահվան գալուստը և փորձում է փախչել և ապաստան գտնել մոր արգանդում: Բայց նա արդեն իսկ լքված է իր մոր կողմից և դատապարտված մասնատվելու դահիճ բժիշկների և երկաթե գործիքներով: Պետք է այս ամենը մտապահել, ով հայոց ապագա մայրեր և հայրեր:

Անբան կենդանիները, օրինակ գայլերը, սնուցում են անգամ իրենց որջի մոտ եղած երեխաներին. կան բազում ապացույցներ: Իսկ մարդ արարածս վախենում է մեկ երեխա ավելի ծնել ու մեծացնել:

Բայց չէ՞ որ մենք պատկերն ու նմանությունն ենք Աստծո:

Ռուսերենից թարգմանություն և նախաբան' Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված