Շախմատային լրահոս
Սպորտ
Հայ գրոսմայստերները` Դուբայում
Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստերներ Իթուրիզագայի (Վենեսուելա), Էդուարի (Ֆրանսիա) և Կուզուբովի (Ուկրաինա) հետ 55 մասնակիցների մեջ 1-4-րդ տեղերը բաժանեց Դուբայի փառատոնի շրջանակներում անցկացված կայծակնային մրցաշարում: Լրացուցիչ ցուցանիշներով Պետրոսյանին բաժին հասավ երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Իթուրիզագան:
Զավեն Անդրիասյանը առաջատար քառյակից ետ մնաց կես միավորով և գրավեց 7-րդ տեղը:
Սերգեյ Մովսիսյանը` Ռուսաստանի ակումբային առաջնությունում
Լոոյում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությունում «Սանկտ Պետերբուրգ» թիմը, որի կազմում հանդես է գալիս գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, հինգ տուրից հետո 7 թիմային և ընդհանուր 15,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Աղյուսակը գլխավորում է Սվերդլովսկի «Մալախիտը» (9/21):
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր. փոխանցում է. armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու