Սամվել Բալասանյանը բարի երթ մաղթեց «Վերածնունդ» փառատոնին
Գիտություն և Մշակույթ
Ապրիլի 12 ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի ժյուրի անդամներին և փառատոնի հյուրերին:
Բացման խոսքում քաղաքապետը ողջունեց 33 երկրներից Գյումրի ժամանած հյուրերին և կարևորեց փառատոնի անցկացումը հանրապետության երկրորդ քաղաքում՝ շեշտելով, որ այն մեծ աշխուժություն է հաղորդում քաղաքի մշակույթային կյանքին: Այնուհետև քաղաքապետը հակիճ ներկայացրեց քաղաքի պատմությունը, մասնավորապես կանգ առնելով մշակույթային հարուստ ժառանգության և «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների վրա:
Պատասխան խոսքում փառատոնի կազմակերպիչներից, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանից փառատոնին ցուցաբերած աջակցության համար և խոսեց միջոցառման տարեցտարի ընդլայնվող աշխարհագրության ու ապագա նախագծերի մասին:
Խոսքով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխաիլ Գանտվարգը, Կազանի կոնսերվատորիայի ռեկտոր Աբդուլին Ռուբինը, երգչուհի Ռաիսա Մկրտչյանը և այլք:
Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրերին հանձնեց Գյումրու մասին պատմող գրքեր և բարի երթ մաղթեց այսօր մեկնարկելիք «Վերածնունդ» փառատոնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)