Հուլիսի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 24-ին ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ» ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ» Լույս չի լինի. հասցեներ Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ» Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը Էրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ) 

«Տնտեսությունը ընդդիմադիր չի կարող լինել». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքական

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի տնտեսական համաժողովը: Համաժողովին մասնակցեցին մի շարք երկրների հեղինակավոր տնտեսագետներ ու քաղաքական գործիչներ, այդ թվում հյուրեր Չեխիայից, Սլովակիայից և Լատվիայից: Մինչև աշխատանքային քննարկմանն անցնելը ելույթներով հանդես եկան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԲՀԿ նախագահը նշեց, որ տեղյակ է, որ մինչ այս աշխատել է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի տնտեսագետներից ու փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որի կողմից պատրաստվել է տնտեսության զարգացման ծրագրի նախագիծ և հիմնական մոտեցումներ: Գագիկ Ծառուկյանը ընդգծեց, որ պարզից էլ պարզ է, որ նույնիսկ ամենալավ ծրագրում հնարավոր չէ գտնել բոլոր լուծումներն ու դրանք միանգամից իրականություն դարձնել: Բայց ծրագիր կազմելը շատ կարևոր է՝ ուժերի մոտեցումները արձանագրելու, լուծումներ առաջարկելու, և, ինչու չէ, ցույց տալու այն հիմնական կոպիտ սխալները, որոնք թույլ է տվել կառավարությունը վերջին տարիներին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համոզմամբ Հայաստանի տնտեսությունը կարիք ունի կտրուկ բարելավման, և այս իմաստով արդեն իսկ նախանշված են տնտեսության զարգացմանն ուղղված հիմնական ուղղությունները:

Չորս ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրը ծավալուն վերլուծություն ներկայացրեց մեր երկրի տնտեսական վիճակի, դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ օրեցօր ահագնացող արտագաղթին, աղքատության ավելացմանը, գործազրկությանն ու հիասթափությանը: Նշվեց, որ սա այն ամենն է, ինչ վերջին տարիներին բաժին է թողել Հայաստանի կառավարությունը: Համաժողովի մասնակից քաղաքական չորս ուժերը փորձել են համախմբվել միասնական մոտեցումների հենքի վրա՝ կենտրոնում ունենալով ՀՀ քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում նշեց, որ չնայած կառավարության հայտարարած նոր աշխատատեղերին դրանք այդպես էլ մնացին թղթի վրա: Փոքր ու միջին բիզնեսի աջակցության փոխարեն 3 հազարից ավելի խանութներ փակվեցին՝ 20 հազար մարդու թողնելով առանց աշխատանքի: Նշվեց, որ համաժողովում, ըստ էության, առաջ է քաշվում ապագա կառավարությանը ներկայացվող ծրագրի տնտեսական պլատֆորմը:

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր ելույթում համոզմունք հայտնեց, որ Հայաստանը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, ինչի լուծումն այլևս ոչ թե դեղամիջոցներն են, այլ վիրահատական միջամտությունը:

Համակարգային փոփոխությունների դիրքերից հանդես եկավ նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Արտերկրից հրավիրված մասնագետները նշեցին, որ պատրաստակամ են աջակցել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը՝ ներկայացնելով նաև իրենց երկրների փորձը: Ելույթներով հանդես եկան Լատվիայի էկոնոմիկայի նախկին նախարար Այգարս Շտոկենբերգսը, Սլովակիայի Հանրապետության պատգամավոր Մարոս Կոնդրոտը, ով կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունը, փոքր ու միջին բիզնեսի իրական խթանումը:

Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի միջազգային բիզնեսի ամբիոնի վարիչ Պիտեր Բալաշն իր խոսքում նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել նոր ռազմավարություն՝ օգտագործելով երկրի տնտեսական հնարավորությունները, արտերկրի հայերի ներուժը, ուղղակի ներդրումները. այդ ներդրումների համար պետք է նոր պայմաններ ստեղծել: Ընդգծվեց պետության քաղաքական կամքի կարևորությունը՝ արմատական փոփոխություններ իրականացնելու հարցում:

Չեխիայի ՆԳ նախկին նախարար Կիրիլ Սվոբոդան նշեց, որ տպավորված է հանդիպումներով ու այն լավատեսությամբ, որով քաղաքական ուժերը լծվել են տնտեսական պլատֆորմի ստեղծմանը:

«Յուրաքանչյուրիս սրտացավությունից ու պատրաստակամությունից է կախված մեր երկրի ապագան: Առանց ուժերի համախմբման ու միասնական նպատակի հնարավոր չէ կառուցել բարգավաճ ու հզոր երկիր»,- ամփոփելով աշխատանքները' նշեց Գագիկ Ծառուկյանը' համոզմունք հայտնելով, որ համաժողովի ընթացքում ներկայացված առաջարկներն ու լուծումները մեծապես նպաստելու են մեր երկրի տնտեսության առկա խնդիրների լուծմանն ու ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Telegraph. Սաուդյան արքայազնը մահացած է հայտնաբերվել Լոնդոնի հյուրանոցում 2025 թվականինԹրամփը խոստացել է առևտրային նավերին պատճառված վնասը փոխհատուցել իրանական միջոցներիցՀուլիսի 24-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 24-ինՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Լույս չի լինի. հասցեներԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Մեղրի օգտակար հատկությունները, որոնք արժե իմանալԵվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետՆԱՏՕ-ն հայտարարել է պաշտպանական համագործակցության խորացման մասինՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդլայնում են պաշտպանական համագործակցությունըG20-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըՃապոնիան խստացնում է վերահսկողությունը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբՎահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԻտալիան նոր միջոցառումներ է ընդունում երիտասարդների զբաղվածությունը խթանելու համարԷրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ) Չինաստանը հայտարարել է արտահանման աճի նոր ծրագրի մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ինԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինԹուրքիայի կենտրոնական բանկը վեցերորդ անգամ անփոփոխ է թողել հիմնական տոկոսադրույքըՆերքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային անվտանգության նոր ռիսկերի մասինԿանադան ներդրումներ է կատարում կիբեռանվտանգության ոլորտումԱվանեսյանը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանումՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Եվրոպայում անտառային հրդեհները կրկին դարձել են քաղաքական օրակարգի կարևոր թեմաԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր․ ԶելենսկիՄասնագետները բացատրել են, թե երբ է անհրաժեշտ անհապաղ փոխել Wi-Fi երթուղիչըԱ՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում (տեսանյութ)Reuters․ ԱՄՆ-ում գնորդներն ավելի հաճախ նախընտրում են սեփական ապրանքանիշի մատչելի մթերքներըԿենդանակերպի երկու նշանների համար փողի հոսք է սպասվում օգոստոսին Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան Թաքեր Կառլսոնը պատմել է, որ Ռուսաստանն իր ամենասիրելի այցելած երկիրն էՄեր տարածքը Իրանի դեմ սպառնալիքի հարթակ չի դառնա. Իրաքի վարչապետ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու քահանային բերման են ենթարկել և տարել զորակոչի ԱՄՆ-Իրան պատերազմի ուղիղ հետևանքները Հարավային Կովկասում․ միջազգայինագետի մեկնաբանությունը (տեսանյութ) Զելենսկին չի բացառել մինչև ամառվա վերջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ռուսաստանը տարածաշրջանից գնացողը չէ․ խանդի տեսարաններ կլինեն․ միջազգայնագետ (տեսանյութ)
Ամենադիտված