Ռաֆինյան ճանկռում է Մխիթարյանի դեմքը (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի շրջանակներում՝ 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպման արդեն ավելացված ժամանակում Ռաֆինյան դրսևորեց ոչ ֆուտբոլային պահվածք: Վերջինս ճանկռեց Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան, գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանի դեմքը: Դա նկատեց մրցավարը և Ռաֆինյային հեռացրեց խաղադաշտից:
Հիշեցնենք, որ հյուրերը հաղթեցին երեք գոլի առավելությամբ՝ 3:0 հաշվով: Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը 20-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու