Ավտովթար Իսակովի պողոտայում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Ապրիրլի 13-ին, ժամը 00.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում' ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՏՍ 556 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչից վարորդ' 1984 թ. ծնված Կ. Գ.-ն ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու