Գվարդիոլան հիասթափված է իր թիմից
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո խոսել է իր թիմից հիասթափվելու մասին: Նրա խոսքով՝ մյունխենցիներն այդպես էլ չկարողացան հասկանալ իրենց ռիթմը:
«Առաջին խաղակեսում մենք չկարողացանք գտնել մեր խաղը: Միայն հանդիպման վերջին տասը րոպեում իրավիճակը դարձավ համեմատաբար ավելի լավը: Մենք լավ սկսեցինք երկրորդ խաղակեսը, բայց հետո նահանջեցինք: Ես պետք է նոր միջոց գտնեմ մեր ռիթմը վերգտնելու համար: Չորեքշաբթի օրը մենք հնարավորություն կունենանք Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում հայտնվելու: Ես վստահում եմ իմ թիմին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու