Երկու արկածախնդիր ներխուժել են Շումախերի հիվանդասենյակ ու փորձել նրան նկարելով գումար վաստակել
Սպորտ
Գրենոբլում ձերբակալվել է երկու անձ, ովքեր փորձել են ներխուժել Աշխարհի յոթակի չեմպիոն ավտոարշավորդ Միխայել Շումախերի հիվանդասենյակ: Նրանք ցանկացել են բջջային հեռախոսով լուսանկարել Շումախերին և վաճառել այդ լուսանկարները: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, բայց լրագրողներին այդ մասին հայտնել են նոր միայն: Պարզ է դարձել, որ չարագործները ծանոթ են եղել այն հոսպիտալի այցելուներից մեկի հետ, որտեղ բուժվում է Շումախերը: Այս մասին հայտնում է «Вести ФМ»-ը:
Հիշեցնենք, որ վնասվածքն ավտոարշավորդն ստացել է նախորդ դեկտեմբերին՝ Ֆրանսիայում դահուկներով սահելու ժամանակ: Նա արդեն ենթարկվել է երկու վիրահատության: Հունվարին սկսել են մրցարշավորդին դուրս բերել կոմայից: Իսկ մոտ մեկ շաբաթ առաջ էլ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ նա սկսել է արձագանքել շրջապատի ձայներին և գիտակցության նշաններ ցույց տալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու