ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ» ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ» Լույս չի լինի. հասցեներ Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ» Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը Էրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ) Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է 

Հովիկ Աբրահամյանը կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը. Սերժ Սարգսյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր:

Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի խոսքը

ՀՀԿ խորհրդի նիստում

Բարև ձեզ,

Քիչ առաջ մեր կուսակցության գործադիր մարմինն իմ առաջարկությամբ միաձայն որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրելու մասին:

Այս օրերի ընթացքում ես հանդիպել և զրուցել եմ շատ-շատերի հետ, մեր գործադիր մարմնի յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին եմ խոսել, խոսել եմ խորհրդի բազմաթիվ անդամների հետ, խոսել եմ մեր համակիրներից շատ-շատերի հետ և լսել, բնականաբար, հավաքագրել եմ շատ-շատերի կարծիքներն ու ակնկալիքները, համադրել եմ դրանք, իհարկե, հանդիպել և խոսել եմ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Եվ այսօր ձեզ պետք է ասեմ հետևյալը.

1. Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը:

2. Վերջին օրերի ընթացքում պարոն Աբրահամյանի հետ մենք երկար ենք խոսել ներկայի ու մեր ապագա ծրագրերի մասին: Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ: Բոլոր խնդիրների մասին խոսել ենք անկեղծ, բաց, ու ես ստացել եմ պարոն Աբրահամյանի հստակ հավաստիացումները: Մեր շարքերում առկա հնարավոր մտահոգությունները պարոն Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և, որ ամենակարևորն է, աշխատանքի շոշափելի արդյունքներով: Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը:

3. Մենք պայմանավորվել ենք նաև մի շարք աշխատանքային առաջնահերթությունների ու ոճի մասին: Թվարկեմ մի քանիսը:

ա. Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով:

բ. Մաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը:

գ. Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են.

- նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը,

- նկատի ունեմ կրթական բարեփոխումների շարունակությունը,

- նկատի ունեմ հարկային և մաքսային համակարգերում կատարելագործման աշխատանքների հաստատակամորեն շարունակությունը. ես նկատի ունեմ շրջանառությունների փաստաթղթավորումը, պարտադիր պիտակավորումը, կանխիկ շրջանառության սահմանափակումը և հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման ավարտը բոլոր ոլորտներում,

- նկատի ունեմ, իհարկե, նաև տեսչական բարեփոխումների ավարտը:

Անշուշտ, ես մի քանի հարցեր թվարկեցի, մենք պայմանավորվել ենք բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

դ. Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից:

ե. Վերաամրագրել ենք կարևորագույն առաջնահերթություն բոլորի համար. «պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն՝ արգելված»:

Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունները պահպանվելու են հստակ, աշխատելու ենք «անսահման աջակցություն փոխադարձ շիտակության պայմաններում» բանաձևով:

Այսքանը, իհարկե, բազմաթիվ առիթներ լինելու են, որպեսզի մենք խոսենք կառավարության հետագա գործունեության մասին:

Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին՝ տարիների հավատարիմ ու նվիրված աշխատանքի համար, բոլոր այն էական ձեռքբերումների համար, որոնք արձանագրվել են այս տարիներին նրա գլխավորած կառավարության կողմից, և նորանոր հաջողություններ եմ մաղթում նրան մեր հայրենիքին ծառայելու նրա ապագա բոլոր նախաձեռնություններում: Տիգրա՛ն ջան, շատ-շատ շնորհակալ եմ և մեկ անգամ ևս պետք է կրկնեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը տաժանակիր աշխատանք է, և բոլոր նրանք, ովքեր նվիրվում են աշխատում, անկախ նրա նկատմամբ վերաբերմունքից, բոլոր ժամանակների համար միշտ այդպիսի մարդը լինելու է ընկալելի, ընդունելի և հարգանքի արժանի: Իհարկե, մեր իրականության մեջ գրեթե բոլոր նրանք, ովքեր աշխատել են, այնուհետև կա՛մ անկախ իրենց կամքից, կա՛մ օրենքի պարտադրությամբ հեռացել են իրենց պաշտոններից, ցավոք սրտի, մշտապես իրենց հաջողությունները փնտրում են ներկաների ձախողման մեջ: Սա շատ վատ հանգամանք է, և կա նաև մի այլ, իմ կարծիքով, շատ պախարակելի միտում, նրանք, ովքեր տարիների ընթացքում կարող էին հասնել լուրջ հաջողությունների, բայց չհասան, տարիներ անց սովորեցնում են ուրիշներին, թե այդ նույն պայմաններում, այդ նույն պաշտոնում ինչպես պետք է աշխատել: Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության արդեն նախկին կառավարությունը և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն այդպես չեն վարվելու: Մենք մեկ թիմ ենք, միասնական թիմ ենք և բոլորիս համար անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, շատ էական է այդ թիմի հաջողությունը: Շատ-շատ շնորհակալ եմ, Տիգրան:

Ի դեպ տեղեկացնեմ, որ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի, չափազանց կարևոր աշխատանքի, այնպես որ մենք համատեղ աշխատանքը շարունակելու ենք:

Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարևոր փուլում Հայաստանի կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ և լուրջ սատարումն եմ խոստանում նրան և ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում:

Պարո՛ն վարչապետ, շնորհավորում եմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, զինամթերք60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին․ պայթյուններ՝ 10 քաղաքումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Լույս չի լինի. հասցեներԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Մեղրի օգտակար հատկությունները, որոնք արժե իմանալԵվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը համաձայնության է եկել «Ռեալի» հետՆԱՏՕ-ն հայտարարել է պաշտպանական համագործակցության խորացման մասինՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան ընդլայնում են պաշտպանական համագործակցությունըG20-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըՃապոնիան խստացնում է վերահսկողությունը խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբՎահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին ստորագրել է մի շարք օրենքներՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԻտալիան նոր միջոցառումներ է ընդունում երիտասարդների զբաղվածությունը խթանելու համարԷրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ) Չինաստանը հայտարարել է արտահանման աճի նոր ծրագրի մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ինԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինԹուրքիայի կենտրոնական բանկը վեցերորդ անգամ անփոփոխ է թողել հիմնական տոկոսադրույքըՆերքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային անվտանգության նոր ռիսկերի մասինԿանադան ներդրումներ է կատարում կիբեռանվտանգության ոլորտումԱվանեսյանը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանումՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Եվրոպայում անտառային հրդեհները կրկին դարձել են քաղաքական օրակարգի կարևոր թեմաԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր․ ԶելենսկիՄասնագետները բացատրել են, թե երբ է անհրաժեշտ անհապաղ փոխել Wi-Fi երթուղիչըԱ՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում (տեսանյութ)Reuters․ ԱՄՆ-ում գնորդներն ավելի հաճախ նախընտրում են սեփական ապրանքանիշի մատչելի մթերքներըԿենդանակերպի երկու նշանների համար փողի հոսք է սպասվում օգոստոսին Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան Թաքեր Կառլսոնը պատմել է, որ Ռուսաստանն իր ամենասիրելի այցելած երկիրն էՄեր տարածքը Իրանի դեմ սպառնալիքի հարթակ չի դառնա. Իրաքի վարչապետ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու քահանային բերման են ենթարկել և տարել զորակոչի ԱՄՆ-Իրան պատերազմի ուղիղ հետևանքները Հարավային Կովկասում․ միջազգայինագետի մեկնաբանությունը (տեսանյութ) Զելենսկին չի բացառել մինչև ամառվա վերջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Ռուսաստանը տարածաշրջանից գնացողը չէ․ խանդի տեսարաններ կլինեն․ միջազգայնագետ (տեսանյութ)«Եվրոտրանս» ընկերությանը սպառնում է սնանկացում․ բանկը պատրաստվում է դիմել դատարանՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել է այլ պաշտոնից Կայա Կալասը հութիներին կոչ է արել դադարեցնել Սաուդյան Արաբիային ուղղված սպառնալիքներըԸնտանեկան և կենցաղային բռնnւթյան մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են (տեսանյութ)
Ամենադիտված