Կանադայում ՀՀ դեսպանությունը մեծարեց հանրաճանաչ խմբավար Փիթեր Ունջյանին
Գիտություն և Մշակույթ
Կանադայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 10-ին տեղի ունեցավ մեծարման երեկո' նվիրված հանրահայտ խմբավար, երաժիշտ Փիթեր Ունջյանին: Մաեստրո Ունջյանը արդեն տասը տարի է, ինչ ղեկավարում է Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը, հանդիսանում է նաև Շոտլանդական ազգային արքայական նվագախմբի գեղարվեստական տնօրենն ու խմբավարը: Փիթեր Ունջյանն իր երաժշտական ուղին սկսել է որպես ջութակահար' երկար տարիներ լինելով աշխարհահռչակ «Տոկիո» լարային քառյակի առաջին ջութակը:
Մեծարման երեկոյի շրջանակներում հայկական դասական երաժշտության գոհարներով հանդես եկավ Նյու Յորքից ժամանած հայտնի դաշնակահար Հայկ Արսենյանը: Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջունելով ներկաներին' ներկայացրեց մաեստրո Ունջյանին և նրա երկարամյա երաժշտական ուղու նվաճումները: Մաեստրո Ունջյանն իր խոսքում անդրադարձավ ժամանակակից աշխարհում դասական երաժշտության դերին ու նշանակությանը, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց դասական համերգներին հատկացվող պակաս ուշադրությանն ու երիտասարդությանը դասական երաժշտությամբ կրթելու հրամայականին:
Մաեստրո Ունջյանն այնուհետև պատասխանեց երեկոյին ներկա դիվանագիտական կորպուսից, Կանադայի խորհրդարանից, պետական և հասարակական այլ կառույցներից ու հայ համայնքից հյուրերի հարցերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)