Պատահար Եղվարդի խճուղում (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Ապրիլի 13-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ Արմենիա հեռուստաընկորության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վեգման» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 AU 399 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Զոհեր և տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու