Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 386 դոլար վճարել հազար խորանարդ մետր գազի դիմաց
ԱՐԽԻՎ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին 386 դոլար վճարել հազար խորանարդ մետր գազի դիմաց: Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Ստեպան Կուբիվը, որը ներկայումս աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Նա նաև նշել է, որ երկիրը կկատարի բոլոր պարտավորություններն առկա պարտքերի ուղղությամբ: «Ուկրաինան միշտ էլ վարկատուներին վճարել է ժամանակին՝ հիմնվելով շուկայական և պայմանագրային գների վրա: Մենք կվճարենք մեր բոլոր պարտքերը, այլ կերպ չի էլ լինի»,- պարզաբանել է Կուբիվը:
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սևծովյան նավատորմի վերաբերյալ «խարկովյան համաձայնագրերի» չեղարկման առնչությամբ ստորագրել է որոշում Ուկրաինայի համար գազի զրոյական մաքսերի վերացման մասին, ինչն ինքնաբերաբար նշանակում է Կիևին մատակարարվող գազի գնի բարձրացում մինչև 485 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)