Ադրբեջանական բանակում զինվորը սպանել է ծառայակցին
Ադրբեջան
Ադրբեջանական բանակում շարունակվում են զինվորների սպանությունները ծառայակիցների կողմից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հերթական միջադեպը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում:
ՊՆ հաղորդագրության համաձայն` ադրբեջանցի զինվոր Աֆիյադդին Ջավադովը զենքի հետ ոչ ճիշտ վարվելու հետևանքով վիրավորել է իր զինծառայակից Նիջաթ Հաջիզադեին: Վիրավոր զինվորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է հետաքննություն:
2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 22 զինծառայող. 15-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 8 զինծառայող ինքնասպանություն են գործել, 3-ը' մահացել հիվանդությունից, 3-ը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, մեկը' հրազենային կրակոցից, 26 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու