ՕԵԿ-ը ստեղծված իրավիճակին քաղաքական գնահատական կտա քաղխորհրդի նիստում
Քաղաքական
«Օրինաց երկիր» կուսակցությունն ապրիլի 16-ին քաղաքական խորհրդի նիստ կգումարի: Քաղխորհուրդը կքննարկի Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր:
«Օրինաց երկիրը» Հայաստանի Hանրապետական կուսակցության հետ 2013թ. կոալիցիոն կառավարություն է ձևավորել' Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: 2014թ. ապրիլի 3-ին, սակայն, Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, իսկ ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը, ով Ազգային ժողովի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Իշխող կուսակցությունը չի բացառել կոալիցիոն նոր կառավարության ձևավորումը նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներգրավմամբ: Սահմանադրության համաձայն' կառավարությունը կձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու