Մխիթարյանը մեզ համար իսկապես կարևոր ֆուտբոլիստ է. Շահին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինն` անդրադառնալով Բունդեսլիգայի 30-րդ տուրի «Բավարիայի» և «Բորուսիայի» միջև հանդիպմանը, խոսել է նաև իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Մխիթարյանի նման որակներ ունեցող խաղացողներն աշխարհում քիչ են, ովքեր կարող են այդպիսի արագացում ցուցադրել: Երբ Մխիթարյանն ստանում է նման իրավունք, ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան, և նա դա ապացուցեց մյունխենցիների դեմ խաղում: Չեմ անհանգստանում Մխիթարյանի համար, քանի որ նա լավ մրցաշրջան է անցկացնում: Ակնհայտ էր, որ նա հիասթափված էր «Ռեալի» դեմ խաղում բաց թողած հնարավորությունների համար, սակայն մեզ համար նա իսկապես կարևոր ֆուտբոլիստ է, և ես Մխիթարյանին բարձր եմ գնահատում»,-Շահինի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու