Անձերն այլևս կարևոր չեն
Քաղաքական
ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո հրապարակվեց ՀՀ նոր վարչապետի անունը' Հովիկ Աբրահամյան: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով' Աբրահամյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն:
Լուրեր.com-ի թղթակիցը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` արդյոք ըստ իրեն Հովիկ Աբրահամյանն այն մարդն է, ով շատերի կողմից է ընդունված, ինչպիսին վարչապետի պաշտոնում ցանկանում էր տեսնել Սերժ Սարգսյանը, վերջինս պատասխանեց.
«Մենք միշտ կրկնել ենք, որ անձով չէ պայմանավորված մեր երկրում ամբողջական, արմատական, համակարգային փոփոխությունների իրականացումը: Ճիշտ է` անձը կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, թե արդյոք կա քաղաքական կամք և համապատասխան ծրագիր` մեր երկրում արմատական համակարգային փոփոխություններ իրականացնելու»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Երբ հայտարարվեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրը, ընդդիմադիր մի շարք գործիչներ հայտարարեցին, որ նրա հրաժարականն ընդդիմության ճնշման հետևանք է եղել, մեր զրուցակցին հարցրինք` արդյո՞ք ընդդիմության ազդեցության հետևանք է նաև Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, պատասխանեց.
«Իմ պատասխանում արդեն ձեր հարցի պատասխանը կար. Տիգրան Սարգսյանի, կառավարության հրաժարականի հարց դրված չի եղել, այլ խնդիր է դրվել արմատական փոփոխությունների հարց, եթե համակարգային փոփոխությունների քաղաքական կամք չկա, այսօր երևում է, որ այդ կամքը չկա, այստեղ անձերն այլևս կարևոր չեն: Մենք անձերի դերը չենք գերագնահատում, ամբողջական արմատական փոփոխություն կարելի է իրականացնել, երբ կա քաղաքական կամք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու