ՀՀ նախագահի սատարմամբ` կձևավորենք պրոֆեսիոնալ նոր կառավարություն. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը քննարկելու է պարտադիր կուտակային համակարգի շուրջ բոլոր խնդիրները և փորձելու է տալ համապատասխան լուծումներ: Այդ մասին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ կարճատև զրույցում նշեց անձամբ նորանշանակ վարչապետը: «Մենք մեր ժողովրդի թշնամին չենք, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր խնդիրներին լուծում տանք: Համոզված եմ, որ ՀՀ նախագահի սատարմամբ կձևավորենք պ րոֆեսիոնալ նոր կառավարություն, որպեսզի խնդիրներին տանք լուծում, դրա համար ժամանակ և ռեսուրս է անհրաժեշտ»,-ասաց Աբրահամյանը:
ՀՀ վարչապետն, անդրադառնալով կառավարության արդեն նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանի գործունեությանը, նշեց, որ նա ամեն ինչ արել է, ջանք չի խնայել, և իրենք փորձելու են շարունակել աշխատանքները՝ ՀՀ քաղաքացուն արժանավայել կյանքի հնարավորություն տալու համար:
Խոսելով հնարավոր կոալիցիոն կառավարության վերաբերյալ՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը համագործակցելու է բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, փորձագետների խմբերի հետ: Վարչապետի խոսքով՝ հանրապետության նախագահն այժմ բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ համագործակցության ձևաչափը գտնելու համար: Միաժամանակ, Աբրահամյանը վստահեցրեց, որ ինքը հասանելի է լինելու բոլորի համար և աշխատելու է բաց ու թափանցիկ կերպով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու