Տիգրան Սարգսյանի պես կատարող-օպերատոր չի լինի
Քաղաքական
«Կարծում եմ` Հովիկ Աբրահամյանն օպերատոր չի լինի, ոչ էլ լրիվ ինքնուրույն կլինի, միջանկյալ տարբերակ է»: Նման տեսակետ նորանշանակ վարչապետի մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Անկախ, որոշակի ինքնուրույն քայլերով կլինի, բայց չեմ կարծում` քաղաքական իր ուրվագիծը կտարբերվի, ուղղակի իրեն իմանալով, կարծում եմ` որոշակի ինքնուրույնություն կունենա, Տիգրան Սարգսյանի պես կատարող-օպերատոր չի լինի»,-ասում է մեր զրուցակիցը:
Երբ հայտարարվեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի լուրը, ընդդիմադիր մի շարք գործիչներ հայտարարեցին, որ նրա հրաժարականն ընդդիմության ճնշման հետևանք է եղել, մեր զրուցակցին հարցրինք` արդյո՞ք ընդդիմության ազդեցության հետևանք է նաև Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, պատասխանեց.
«Ես արդեն ասել եմ, որ իրենց վրա շատ բան են վերցնում, իշխող վարչակարգի պարագլուխների որոշումն էր: Ոչ ազատմանն են իրենք դերակատարում ունեցել, ոչ էլ` նշանակմանը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու