Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում այդքան սուր չի կարող լինել
Քաղաքական
Հայաստանի վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակվելն անակնկալ չէր, քանի որ նրա անունը վերջին շրջանում բազմիցս շրջանառվել է: Աբրահամյանի նշանակումը կոմպրոմիս էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Այդ մասին ապրիլի 14-ին հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա հորդորեց սպասել նոր կառավարության քայլերին: «Խնդիրը վարչապետի անձը չէ, խնդիրն այս համակարգի փոփոխությունն է, տնտեսական այս ճգնաժամից դուրս գալու ուղիները: Տեսնենք` ի՞նչ ծրագիր կներկայացնի կառավարությունը, ինչպիսի՞ կազմ կունենա, որից հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ»,- ասաց Արզումանյանը: Նրա համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կապված չէ «քառյակի» գործողությունների հետ:
Արզումանյանը նշեց, որ ԲՀԿ-ն այլընտրանք հռչակվելուց հետո թիրախ է ունեցել կառավարությունը և վարչապետին: «Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի պարագայում այդքան սուր չի կարող լինել և ավելին, ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար և այդ առումով կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս՝ կողմերի համար ընդունելի թեկնածուի առումով»,- նշեց Արզումանյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու