Դավիթ Հարությունյանը չի ցանկանում զբաղեցնել Արդարադատության նախարարի պաշտոնը
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ կարող է աշխատանքը շարունակել կառավարությունում: Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում Հարությունյանն, այնուամենայնիվ, նշեց, որ դա ինքնանպատակ չէ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինձ համար կառավարությունում ինչ դերակատարում կտեսնեն»,-ասաց նա:
Հարությունյանն ընդգծեց, որ եթե իր ներուժը բավարարի կառավարության ծրագրերը կյանքի կոչելու համար, հավանաբար, կհամաձայնի: «Սակայն այս պահին խոսակցությունները դեռևս նոր են խմորվում, դրա մասին խոսել դեռ վաղ է»,- նկատեց նա' հավելելով, որ որպես քաղաքական մեծամասնություն, իրենք ունեն խնդիրներ, որոնք դրել են իրենց առջև, սակայն ոչ բոլոր խնդիրներն են, որ հաջողվել է կատարել: Պատգամավորի խոսքով՝ այս պահին առկա են լուրջ մարտահրավերներ, և նոր ձևավորվող կառավարությունը պետք է փորձի դրանց լուծում տալ:
Այնուամենայնիվ, Հարությունյանը նշեց, որ չի ցանկանում զբաղեցնել Արդարադատության նախարարի պաշտոնը, ինչի մասին այս պահին շատ է խոսվում: Նրա խոսքով՝ այդ պաշտոնում իր 10 տարվա աշխատանքը քիչ չէ, և ցանկանում է, որպեսզի ավելի թարմ ուժեր զբաղեցնեն այն: «Ես Ազգային ժողովում էլ ունեմ ծրագրեր, որոնք չեմ կարողացել ավարտին հասցնել, սակայն պետք է նաև հասկանամ, թե որտեղ կկարողանամ ավելի արդյունավետ գործել: Այնպես որ, այստեղ խնդիրն այն չէ, որ ԱԺ-ում իմ անելիքները սպառված են, և ես ինձ համար նոր պաշտոն եմ փնտրում»,-ասաց Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու