«Ազգ». Ռուսաստանում գտնվելու ավելի հարմար ռեժիմ հայ միգրանտների համար
Հայկական Մամուլ
Հայաստանի եւ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները հայ միգրանտների Ռուսաստանում գտնվելու պայմանների եւ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել, որով կանոնակարգվում են խնդրո վերաբերյալ համատեղ կարգերը ու նաեւ արտոնում հայ միգրանտների համար Ռուսաստանում գտնվելու առավել բարեհարմար ժամկետ, այլ երկրների միգրանտների' իննսուն օր գտնվելու պարտադրանքի համեմատ: Գրում է «Ազգ»-ը:
Հավանաբար այս փաստաթուղթը կմեղմի այն ավերը, որ գործելու է ՌԴ պետդումայի ընդունած օրենքը' նախկին խորհրդային երկրում ապրած քաղաքացիներին պարզեցված կարգով քաղաքացիության շնորհելու վերաբերյալ, քանի որ եթե արտագնա աշխատանքի մեկնած հայ միգրանտները հնարավորություն ունենան երեքի փոխարեն ասենք հինգ ամիս մնալ-աշխատել Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու շարժառիթներից մեկը կնվազի, այդպիսով նաեւ նվազեցնելով արտագաղթը Հայաստանից:
Մանրամասները` «Ազգ» շաբաթաթերթում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու