«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) 

«Ժողովուրդ». Դաժան ծեծ Արարատի մարզում

Հայկական Մամուլ

Արտառոց դեպք՝ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում: Երեկոյան՝ ժամը 20:30-ի սահմաններում, երկու երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել 65 տարեկան մի տղամարդու, որին մարզի հիվանդանոցում բժիշկները հրաժարվել են ընդունել:

Թե ինչն է եղել տարեց մարդուն ծեծի ենթարկելու պատճառը, «Ժողովուրդ»-ը նախ փորձեց պարզել Զանգակատան համայնքի ղեկավար Էմին Սահակյանից: Ըստ գյուղապետի' ծեծի ենթարկված անձը գյուղի բնակիչ, 60-ամյա Պավլո Պողոսյանն է եղել. «Ամուսիններով մենակ են ապրում, նրանց դուստրերից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, իսկ մյուսն էլ ապրում է մեր գյուղում: Անձամբ դեպքից հետո խոսել եմ Պավլոյի հետ, ասաց, թե ինչ-որ տղաներ են եղել, խոսել են հետը, իսկ հետո մի լավ ծեծել: Թե ովքեր են եղել այդ տղաները դեռ հայտնի չէ»:
Համայնքի ղեկավարը նշեց, թե ինքը տեղյակ չէ' ինչից է ծագել վեճը: Մեր հարցին՝ երիտասարդները Պավլո Պողոսյանից ոսկեղեն եւ գումարնե՞ր են պահանջել, գյուղապետ Սահակյանը պատասխանեց՝ նման բան չկա, պարզապես վիճաբանություն է եղել, ինչի հետեւանքով երիտասարդները դաժան ծեծի են ենթարկել Պավլոյին:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություներով՝ դեպքի ժամանակ Պավլոյի կինը տանն է եղել եւ չի լսել, որ սեփական առանձնատան բակում ծեծում են իր ամուսնուն: Սակայն ծեծն այն աստիճան դաժան է եղել, որ Արարատի մարզի հիվանդանոցում տեսնելով նրա վիճակը, հիվանդանոցի աշխատակազմը հրաժարվել է ընդունել՝ խորհուրդ տալով շտապ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տեղի ունեցածի շուրջ զրուցեցինք նաեւ ծեծի ենթարկված Պավլոյի եղբորորդու՝ Արթուր Պողոսյանի հետ: Վերջինս պատմեց, որ իր հորեղբորը ծեծի ենթարկած տղաները լավ տեղեկացված են եղել. «Նպատակային եկել են թալանեն ու սկսել են ծեծից, սակայն հորեղբայրս դիմադրել է, ինչի հետեւանքով 65 տարեկան մարդուն էդ օրն են գցել: Բերեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճիշտ է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց բազմաթիվ սալջարդեր կան վրան: Դե իմացել են, որ դուստրն Ամերիկայում է ապրում, պասիլկա է ուղարկում իր ծնողներին, դրա համար էլ եկել են»,- բացատրեց Արթուրը՝ հավելելով, որ իր հորեղբոր կինը չի լսել ամուսնու ծեծի ձայները, քանի որ եվրոպատուհաններ են եղել:
Ըստ մեր զրուցակցի' հարեւանները նույնպես չեն լսել ձայներ, քանի որ այն հատվածը, որտեղ ապրում է իր հորեղբայրը գյուղի ծայրում է գտնվում եւ բավականին խոր վայրում. «Ասել են՝ ասա փողերի տեղը, մենք գիտենք՝ ունես, նա էլ չի ասել, դիմադրել է ու պաշտպանվել: Լավ է, ոչինչ չեն տարել, միգուցե չեն հասցրել»:

Պարզեցինք նաեւ, որ դեպքի օրը ամուսինները տանը միայնակ չեն եղել, նրանց այցելության է գնացել թոռնիկը: Տատ ու թոռ տեսնելով, որ Պավլոն շատ է ուշանում, անհանգստացել են ու գնացել նրա հետեւից: Ավելի ուշ տանը, բակի մի անկյունից լսել են տնքոցներ եւ Պավլոյին գտել են ձեռքերը կապկպված, ատամները փշրված վիճակում:

Նշենք, որ դեռեւս 2013թ. հոկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում եւս նման դաժան դեպք էր տեղի ունեցել: Ամուսիններ Հրաչ եւ Սիրան Հովհաննիսյաններին եւս դաժան ծեծի էին ենթարկել: Կապել էին բերանները, ձեռքերը, ոտքերը, եւ դուրս շպրտել տանից՝ պահանջելով ոսկի կամ գումար: Հանցագործներին հաջողվել էր պոկել եւ տանել ամուսինների ոսկյա պրոթեզները եւ որոշ ոսկյա իրեր: Ուշագրավն այն էր, որ ծեծի ենթարկողների մեջ աղջիկ էր եղել:

Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով
Ամենադիտված