«Հրապարակ». Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտորի չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է
Հայկական Մամուլ
Ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի՝ չարաշահումների վերաբերյալ ոստիկանության քննչականում կատարվող ուսումնասիրություններն ավարտվել են: Քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Արա Ավետիսյանն ազատվեց ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին նրա չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումները, որոնք այդպես էլ որեւէ մեկի կողմից չհերքվեցին: Այս նյութերի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել էր ոստիկանության քննչականին հետաքննություն անել: 25-օրյա հետաքննության արդյունքում որոշվել է գործ չհարուցել:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու