«Հրապարակ». Ով է լինելու ԱԺ նախագահը
Հայկական Մամուլ
Կիրակնօրյա ՀՀԿ ԳՄ նիստում Մուշեղ Լալայանը, այնուհետեւ քաղխորհրդի նիստում Մարգարիտ Եսայանն ուղիղ հարցրել են Սերժ Սարգսյանին, թե ո՞վ է լինելու ԱԺ նախագահը: Սերժ Սարգսյանը, առանց ստորակետի փոփոխության, երկու «մարմիններում» էլ տվել է նույն պատասխանը. «Դեռ 20 օր ունենք, կքննարկենք, կորոշենք»: Մեր տեղեկություններով` ԱԺ նախագահ կդառնա Կարեն Կարապետյանը: Չնայած մասնավոր զրուցներում վերջինս ասում է' չեմ ուզում, ինչիս է պետք անդարդ գլուխս դնեմ ցավի տակ, ընկնեմ մարդակեր լրագրողների ձեռքը, այնուհանդերձ, ՀՀԿ-ում ասում են, որ նա է:
Եթե` ոչ, Հովիկ Աբրահամյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Գալուստ Սահակյանին, որպեսզի միանգամից համ կառավարության, համ ԱԺ-ի «ղեկավարը» դառնա: Իսկ նախագահականը ցանկանում է Էդուարդ Շարմազանովին, որն, ի դեպ, վերջերս պետք է մեկներ Վատիկան' մասնակցելու Հովհաննես-Պողոս-Պետրոս պապի սրբացման կարգին, սակայն Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում «սրբացման» կարգը թույլ չի տվել:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու