Ավտովթար Բագրատունյաց պողոտայում. կա տուժած
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 14-ին' ժամը 18.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ սպորտդպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ս. Տարոնցի փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 1724L և «ԴԱԵՎՈՒ» մակնիշի 9 37 ՍՍ 63 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, «ԴԱԵՎՈՒ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը' 1972թ. ծնված Ա. Ի.-ը, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալաով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու