Ալլա Պուգաչովան նշում է հոբելյանը
Այլ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան տոնում է հոբելյանը: Լրանում է նրա 65 տարին: Սակայն անվանակոչիկը կլոր տարեթիվն սկսել է նշել տակավին նախօրյակին. ապրիլի 14-ին Ռուսաստանի «Առաջին ալիքում» մեկնարկել է «Համարձակություն» ութսերիանոց ֆիլմի առաջին ցուցադրությունը, որը պատմում է աստղի հաջողության պատմությունը:
Էստրադայում անցկացրած երկար տարիների ընթացքում Պուգաչովայի երգացանկ է մտել ավելի քան 500 երգ: Նա թողարկել է ավելի քան հարյուր մենակատարման ալբոմ, որոնց ընդհանուր քանակը գերազանցել է 250 միլիոն օրինակը:
Հինգ տարի առաջ՝ իր 60-ամյակի օրը, Պուգաչովան հայտարարեց, որ հեռանում է բեմից: Նրա հրաժեշտի երեկոն, որը կայացել է «Լուժնիկիում» շարունակվել է ավելի քան չորս ժամ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու