Օզբիլիսի մոտ ամեն ինչ կստացվի «Մանչեսթեր Յունայթեդում». Կանչելսկիս
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսն իր կարծիքն է հայտնել Արաս Օզբիլիսի` «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:
«Կարծում եմ` Օզբիլիսի մոտ ամեն ինչ կստացվի «Մանչեսթեր Յունայթեդում»: Թիմին այժմ պետք է կիսապաշտպան, ով կարող է խաղալ` ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրում, ով կարող է սրել խաղը, եզրափակել գրոհը կամ էլ փոխանցում կատարել: Օզբիլիսը «Կուբանում» հիանալի էր հանդես գալիս, իսկ «Սպարտակում» կորել է: Հնարավոր է «Յունայթեդում» նա կրկին գտնի իր խաղը: Այո, անգլիական ակումբը բավականին քանակությամբ ֆուտբոլիստներ ունի, ովքեր խաղում են Օզբիլիսի դիրքում, սակայն ամռանը շատերը կարող են լքել ակումբը: Արասին հեշտ կլինի հարմարվել Անգլիայում. նա լավ է տիրապետում լեզվին, երկար ժամանակ ապրել է Եվրոպայում»,-Կանչելսկիսի խոսքը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկությունների էին տարածվել, որ մանչեսթերյան ակումբի սկաուտները հետևել են Օզբիլիսի խաղին «Կռիլյա Սովետովի» դեմ հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու