Լեռնիկ Ալեքսանյանը ճիշտ է համարում Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու որոշումը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր հնարավորությունները` իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: «Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական հմտություններ: Մենք միասին աշխատել ենք Արարատի մարզում, և ես շատ լավ ծանոթ եմ նրա աշխատելաոճին»,- ասաց Ալեքսանյանը:
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանն իր կենսագրության, աշխատանքի փորձի, հեռատեսության և կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ լիովին կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն իր առջև: «Ես կարծում եմ, որ ընտրությունը ճիշտ էր, և մենք շուտով կզգանք այդ ընտրության դրական արդյունքները»,-ասաց նա:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում ապրիլի 13-ին հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Համաձայն ՀՀ սահմանադրության՝ կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու