Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը մարդասիրական օգնություն կհասցնի Լաթաքիա
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնության բեռներով ինքնաթիռ է ուղարկել Սիրիա: Հետդարձի ճանապարհին օդանավը կվերցնի այդ երկրից մեկնել ցանկացող ռուսաստանցիներին և ԱՊՀ-ի երկրների քաղաքացիներին: Այդ մասին ապրիլի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին:
«Ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը մարդասիրական բեռ կհասցնի Լաթաքիա»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այն ներառում է սննդամթերք, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր՝ ընդամենն ավելի քան 14 տոննա բեռ:
«Իլ-76-ը Մոսկվա կտեղափոխի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են հեռանալ Սիրիայից»,-հավելել է Դրոբիշևսկին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)