Լեռնիկ Ալեքսանյանն օրենսդիրում աշխատելու ցանկություն ունի
Քաղաքական
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Ազգային ժողովում աշխատելու ցանկություն ունի: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանյանը, ով հաջորդն է ՀՀԿ համամասնական ցուցակում, նշեց, որ իր պատգամավոր դառնալ չդառնալու հարցը պետք է որոշի կուսակցությունը: «Ես 4 անգամ պատգամավոր եղել եմ և, բնականաբար, ցանկություն ունեմ շարունակել աշխատանքը օրենսդիրում, սակայն դա կուսակցության որոշելու հարցն է»,- ասաց Ալեքսանյանը:
Նա նշեց, որ Ազգային ժողովում աշխատանքի ընթացքում ինքը կարևորում է հանձնաժողովներում աշխատանքը, օրենսդրական նախագծերի մշակումը: «Ես կարծում եմ, որ ավելի լավ է քիչ խոսել և շատ աշխատել, ամբիոնից շատ խոսելը դեռևս չի նշանակում լավ աշխատանք»,- ասաց Ալեքսանյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու