Թուրքիան Հայոց ցեղասպանության հետ կապված գրոհ է սկսել ԱՄՆ-ի դեմ
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո Թուրքիան գրոհ է սկսել է ԱՄՆ-ի դեմ:
Թուրքական turkishny.com լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունում այդ նպատակով հատուկ խումբ է ստեղծվել, որի ղեկավար է նշանակվել վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը: Խումբը պետք է ակադեմիական և քաղաքական դաշտում հակագործողություն ծավալի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված հայկական սփյուռքի աշխատանքների դեմ: Թուրքական կառավարությանն առընթեր այդ մարմինը ծրագրում է ամբողջ աշխարհում 1915 թ. վերաբերյալ «Ինչ է եղել իրականում» թեմայով հանրային քննարկումներ, գիտաժողովներ և հանդիպումներ անցկացնել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)