Տիգրան Սարգսյանը վատ չի աշխատել. Լեռնիկ Ալեքսանյան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետական կուսակցությունում այն կարծիքին չեն, որ հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լավ չի աշխատել: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը: «Այլ բան է, որ որոշ տեղերում իրավիճակի հետ կապված խնդիրներ են եղել: Նրա կառավարման տարիներին համաշխարհային տնտեսական ճգնաժամ եղավ, ինչն էականորեն ազդեց մեր տնտեսության վրա, սակայն դա չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանը չի աշխատել կամ վատ է աշխատել»,-ասաց Ալեքսանյանը:
ՀՀԿ-ական գործիչը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանի օրոք շատ նոր ծրագրեր են ստեղծվել, հատկապես այն ծրագրերը, որոնք մտավոր, ինտելեկտուալ բնագավառից են: «Սա ոչ ոք չի կարող ժխտել, սակայն եթե կա հասարակական կարծիք, ապա պետք է հաշվի առնել նաև այդ կարծիքը»,- ասաց Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ հասարակական կարծիքը ևս շատ կարևոր նշանակություն ունի: Նա նշեց, որ երկրի տնտեսությունն այս պահին այնքան էլ լավ վիճակում չէ, սակայն չի կարելի դա կապել միայն վարչապետի և կառավարության հետ:
Նա ընդգծեց, որ նախորդ կառավարության իրականացրած բոլոր ծրագրերի հիմքում եղել են Նախագահի նախընտրական ծրագրերը, որոնց իրականացումը պետք է շարունակի նոր կառավարությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու