Լյովա Խաչատրյանը Հովիկ Աբրահամյանին կյանքի հարուստ փորձ ունեցող անձ է համարում
Քաղաքական
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք անձերի խնդիր չի դրել և նման հարց չի քննարկել: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հովիկ Աբրահամյանն ընդունելի՞ վարչապետ է ԲՀԿ-ի համար: «Մեզ հետաքրքրում են այն ծրագրերը և դրանց իրականացման այն ուղիները, որոնք կներկայացնի նոր կառավարությունը: Կապ չունի, թե ով կլինի վարչապետ: Կարևոր է ունենալ ծրագիր և հետամուտ լինել դրա իրականացմանը»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ հանրապետությունում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է ԲՀԿ-ն, որ այս պահին չի ցանկանում գնահատական տալ, քանի որ դրա համար ժամանակ է հարկավոր: «Ժամանակի ընթացքում մենք կտանք այդ գնահատականը: Կձևավորվի կառավարություն, կլինի ծրագիր, այդ ժամանակ էլ մենք կտանք մեր գնահատականը»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորն ընդգծեց, որ Հովիկ Աբրահամյանն ընդունելի է այնքանով, որ կարողանում է սուր անկյունները հարթել: «Նա ունի կազմակերպելու, կոնֆլիկտները հարթելու հատկություն: Ունի աշխատանքի հարուստ փորձ: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ ակադեմիական գրքեր կարդալը և դրանցից մեջբերումներ անելը բավարար չէ, հարկավոր է կյանքի փորձ ունեցող անձ, ով այդ փորձը կհամադրի գիտելիքի հետ և արդյունավետ գործունեություն կծավալի»,- նշեց Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու