Բեյոնսեն կլինի Քիմ Քարդաշյանի հարսանքույրը
Հասարակություն
Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն համաձայնել է լինել ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի հարսնաքուրը: Քարդաշյանի և ռեփեր Քանիե Ուեսթի ամուսնական արարողությունը տեղի է ունենալու Ֆրանսիայում` մայիսի 24-ին: Hollywoodlife.com-ի փոխանցմամբ` Բեյոնսեի ամուսինը` հայտնի ռեփեր Jay Z-ն, համարվում է Ուեսթի մտերիմ ընկերը, սակայն Բեյոնսեի և Քարդաշյանի հարաբերություններն այնքան էլ մտերիմ չեն եղել: Սպասվում է, որ այս քայլով աստղերն իրենց հարաբերությունները կտեղափոխեն մտերիմ հարթակ:
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնում էին, թե Բեյոնսեն հրաժարվել է մասնակցել Քարդաշյանի հարսանեկան արարողությանը:
Ամուսնական զույգը պատրաստվում է իրենց ամուսնական արարողությամբ ցնցել հանրությանը` խոստանալով որ այն լինելու է ռոմանտիկ, գեղեցիկ և հիշարժան:
Հայտնի է նաև, որ Քանիե Ուեսթը հրավիրել է Մերի Ջեյ Բլայջին, որպեսզի նա կատարի իր ամենահայտնի «Everything» երգը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու