«Հրապարակ». Այս օրերին Մոսկվա-Երեւան տրանզիտը շատ ակտիվ է գործում
Հայկական Մամուլ
Այս օրերին Մոսկվա-Երեւան տրանզիտը շատ ակտիվ է գործում. Հայաստան են եկել թե Արա Աբրահամյանը, թե ռուսաստանյան էմիսար Անդրանիկ Նիկողոսյանը: Երկուսն էլ՝ նույն «առաքելությամբ»: Առաջինը փորձում է իր եղբորը' Գագիկ Աբրահամյանին տեսնել էներգետիկայի նախարար. նախորդ օրը երեկոյան նա եղել է Սերժ Սարգսյանի մոտ:
Իսկ հաջորդ օրը մյուս եղբոր՝ Սերգեյ Աբրահամյանի ծննդյան օրն են նշել Բլուրում գտնվող վերջինիս տանը, որին ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է Նիկողոսյանին, ապա վերջինիս հետ Հովիկ Աբրահամյանը Վիլնյուս մեկնելուց առաջ նույն ինքնաթիռով Մոսկվա էր գնացել' Մատվիենկոյին այցի' «ճանապարհին» էլ պայմանավորվելով մի շարք հարցերի շուրջ: Ու հիմա պուտինյան ակումբի տխրահռչակ վարպետը Հայաստան է եկել ոչ միայն պաշտոն զբաղեցնելու, այլեւ Ռուսաստան-Հայաստան «օսը» արթուն պահելու, նաեւ «զորավար» Վլադիմիր Գասպարյանից մեդալ ստանալու համար:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու