«Առավոտ». ԲՀԿ օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիրը չկա
Հայկական Մամուլ
«Մենք նման խնդիր չունենք»,-հարցին արդյոք ԲՀԿ օրակարգում կա՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն, այսպես պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Aravot.am-ի հարցին՝ բայց ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, հետևաբար ինչպես իրենք են ներկայացնում ժողովրդի ձայնը բարձրացնող քառյակը ինչու՞ չի բարձրացնում նախագահի հրաժարականի հարցը, պարոն Խաչատրյանը պատասխանեց, որ իրենց առաջնային խնդիրը տնտեսական քաղաքականության փոփոխումն էր:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակման փաստին, պարոն Խաչատրյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր»: Այնուհետև ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե կյանքը ցույց տվեց, որ ակադեմիական գիտելիքներն էին, որ մեզ այս վիճակին հասցրեցին: Հարցին ո՞ր հարցերում սայթաքեց Տիգրան Սարգսյանը, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Սայթաքում են սառույցի, կամ բանանի կճեպի վրա:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու