«Առավոտ». ՕԵԿ-ը դուրս կգա՞ կոալիցիայից
Հայկական Մամուլ
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ «Առավոտի» եւ «Ա1+»-ի հարցերին՝ կապված սպասվող ՕԵԿ քաղխորհրդի նիստի հետ, պատասխանում էր միայն մի նախադասությամբ՝ «Վաղը քաղխորհրդի նիստը կլինի, ամեն ինչ պարզ կլինի»: «Նոր ստեղծված քաղաքական իրավիճակն ենք քննարկելու, ՕԵԿ բարձրագույն մարմնի նիստ է լինելու, բազմաթիվ հարցեր ենք քննարկելու»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե թերթերում արդեն հստակ գրել են, որ ՕԵԿ-ը դուրս է գալու կոալիցիայից, Հովհ. Մարգարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, անհեթեթություն եմ համարում, երբ մեկը փորձում է դեռ քաղխորհրդի նիստը չեղած քննարկել նիստում ընդունվելիք որոշումները, ինչ-որ բաներ ասել դրանց մասին:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու