Սերժ Սարգսյանը Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորել է Նոր տարվա առթիվ
Հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի առթիվ: Ուղերձում ասված է.
«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա' Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաև մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, և զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում:
Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ և ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, և ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու