Ոստիկանությունը պարզաբանել է «Հրապարակ» օրաթերթի հոդվածը
Հասարակություն
ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի' «Ինչ է կատարվում անձնագրային բաժիններում» հրապարակմանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ ասված է.
««Հրապարակ» օրաթերթի 2014թ. ապրիլի 15-ի համարում հրապարակված «Ինչ է կատարվում անձնագրային բաժիններում» հոդվածում նշվում է, թե իբր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը հայտարարել է, որ «ճիշտ է, անձնագիր տրամադրելու համար ժամկետը նշված է 15 օր, բայց իրենք 21 օրվա ընթացքում են տրամադրում: Հայտնում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, և հոդվածագիրը ճիշտ չի հասկացել ՀՀ օրենսդրության պահանջը, ըստ որի' նույնականացման ք արտերի և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, որը ոչ աշխատանքային օրերով պայմանավորված կազմում է 21 կամ ավելի օր»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու