Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի հռչակավոր մեկնաբան Դորա Սերվիարյան- Կյունը Երևանում համերգ կտա
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»' ստեղծագործության բոլոր ժամանակների լավագույն մեկնաբաններից մեկի' անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի (ԱՄՆ) մենակատարությամբ: Համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մենդելսոնի Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունը:
Իսկ հաջորդ օրը' ապրիլի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ սրահում կկայանա Դորա Սերվիարյան-Կյունի հեղինակած «Խաչատուրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)