Գերագույն ռադան մշակել է նախագիծ` Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորման մասին. Կլիչկո
ԱՐԽԻՎ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Գերագույն ռադան երկրի ուժային կառույցների հետ ստեղծել է Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի կարգավորմանը նպաստող նախագիծ: Այս մասին հայտնել է ՈՒԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
«Ներքին գործերի և պաշտպանության նախարարները, Ուկրաինայի անվտանգության ուժերի ղեկավարը հաղորդում են արևելյան շրջաններում տեղի ունեցող լարված դրության զարգացումների մասին և այն մասին, թե ինչ ճանապարհով կարող ենք վերահսկել ստեղծված իրավիճակը: Մենք մշակել ենք մի ծրագիր, որը պետք է քայլ առ քայլ իրականացվի: Ես հուսով եմ, որ մոտ ապագայում հակաահաբեկչական գործողություններն իրենց արդյունքը կտան»,-ասել Կլիչկոն:
Քաղաքական գործիչը հույս ունի, որ երկրում արտակարգ դրություն չի հայտարարվի:
«Մենք պետք է շտապ կյանքի կոչենք օրինագիծը, որը հատուկ միջոցառումների շնորհիվ կհանդարտեցնի իրավիճակը՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու»,-ասել է Վիտալի Կլիչկոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)