Յուրի Վարդանյանը պարգևատրեց Հայաստանի ծանրորդներին
Սպորտ
Հայաստանի սպորտի և երիտասարդութան հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանի հրամանագրով' Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը ֆիզկուլտւրայի և սպորտի զարգացման գործում մեծ ծառայությունների համար արժանացել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատակողի պատվավաոր կոչմանը:
Ծանրորդներ Վանիկ Ավետիսյանը և Ռուբեն Ալեքսանյանը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով, իսկ Սմբատ Մարգարյանը՝ նախարարության պարգևով:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերջերս հաջողությամբ մասնակցեց Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը' նվաճելով 3 մեդալ: Ավետիսյանը և Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ Մարգարյանը՝ բրոնզե մեդալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու