Էլմար Մամեդյարովը ԼՂ հարցում մոտ ժամանակում որոշակի տեղաշարժի հույս է հայտնել
Արցախ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում մոտ ժամանակում որոշակի առաջընթացի հույս է հայտնել: Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, Մամեդյարովը լրագրողներին ասել է, որ իրենք պետք է քաղաքական-դիվանագիտական նախաձեռնություն հանդես բերեն, որպեսզի հարցը տեղաշարժվի «մեռյալ կետից»: «Վստահ եմ, որ մոտ ժամանակում որոշակի առաջընթաց ձեռք կբերվի», -հայտարարել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ապրիլի 4-ին Մոսկվայում քննարկել են մոտ ապագայում երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան