ՕԵԿ-ը լքեց կոալիցիան
Քաղաքական
Քիչ առաջ ավարտվեց «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որից հետո լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես եկան ՕԵԿ-ականները:
ՕԵԿ-ը որոշում է կայացրել կոալիցիոն կառավարության մաս չկազմել, քանի որ այն համարում են խնդրահարույց և ոչ նպատակահարմար:
ՕԵԿ քվոտայով նախարարներ Սերգո Կարապետյանը, Սամվել Թադևոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դուրս են եկել ՕԵԿ-ից:
Հեղինե Բիշարյանի խոսքով` ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին հանդես կգա ասուլիսով և սպառիչ պատասխաններ կտա: Նա հավելեց, որ եթե ընդդիմադիր դաշտ դուրս գալու վերջնական որոշում կայացվի, Արթուր Բաղդասարյանը կհրաժարվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու