«Դեմ եմ»-ը որոշել է իր նոր հավաքի օրը
Հասարակություն
«Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Ակցիան տեղի է ունենալու ապրիլի 18-ին ժամը 19:30-ին։ Նրանք ակցիայի մասին իրազեկող հայտարարության մեջ նշել են, որ ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը, և կոչ կհղեն նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը կխարխլի պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը։
«Դեմ եմ» շարժումն իր նախորդ հավաքն անցկացրել էր ապրիլի 12-ին' Մատենադարանի մոտ: Նրանք բողոքում են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու