Վոլոչկովան երգչուհի Վալերիային և նրա ամուսնուն անվանել է «քաղաքական մարմնավաճառներ»
Հասարակություն
Բալետի հայտնի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Անդրադառնալով ռուս երգչուհի Վալերիայի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պետք է արգելի արվեստի ուկրաինացի գործիչներին համերգներով հանդես գալ ՌԴ տարածքում, նա նշել է.
«Կներեք, բայց իմ կարծիքով սա ուղղակի «քաղաքական մարմնավաճառություն է»։ Ես դա չեմ ընդունում… Ինչպես կարելի է բաժանել արվեստի գործիչներին, որոնք միշտ էլ եղել են մեկ միության մեջ։ Ուկրաինայում միշտ էլ հյուրընկալ են եղել Ռուսաստանից եկած գործիչների նկատմամբ։ Եվ այժմ լսել դա Վալերիայից և Իոսիֆ Պրիգոժինից... Իմ կարծիքով՝ դա ոչ թե Վալերիայի անձնական կարծիքն է, այլ նրա ամուսնու... Երբ անհրաժեշտ է եղել, նա գնացել է Ուկրաինա և մասնակցել բոլոր համերգներին, գումար աշխատել...»։



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու