«Բարսելոնայի» համար լավագույն տարբերակը կլինի Գվարդիոլայի վերադարձը. Կրոյֆ
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրոյֆը հայտարարել է, որ կատալոնյան ակումբին ճգնաժամային այս վիճակից դուրս բերելու լավագույն տարբերակը Խոսեպ Գվարդիոլային կրկին թիմ հրավիրելն է:
«Բարսելոնայի» համար լավագույն տարբերակը կլինի Պեպ Գվարդիոլայի վերադարձը՝ որպես գլխավոր մարզիչ: Նա հիանալի մարզիչ է և նրանից ոչ ոք լավը չէ: Եթե Լապորտան կրկին լինի կատալոնյան թիմի նախագահը, ապա նրան կասեմ, որ Գվադիոլային հրավիրելը լավագույն տարբերակը կլինի: Համոզված եմ, որ Լապորտան այդպես էլ կվարվի»,-Կրոյֆի խոսքը մեջբերում է mundodeportivo.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու