Թուրք ռեժիսորը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Կաննի փառատոնին ներկայացնելու դիմումը
Գիտություն և Մշակույթ
Ծագումով թուրք գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքընը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին պատմող իր` The Cut (Բիծ) ֆիլմը Կաննի փառատոնին ներկայացնելու դիմումը: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:
Նա չի մեկնաբանել ֆիլմը մրցույթի մասնակցությունից հանելու իր որոշումը: Աքընը հայտարարել է, որ այդ քայլն անում է «անձնական պատճառներով»:
Ավելի վաղ Ֆաթիհ Աքընը «Կյանքի եզրին» ֆիլմի համար ստացել է Կաննի փառատոնի լավագույն սցենարի մրցանակը:
Գերմանացի ռեժիսորը «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)